Հայաստանում հին և տարածված մասնագիտություն է եղել կոշիկ փայլեցնելը,   որը ժամանակի ընդացքում վերացել է մեր առօրյաից։



նկարը` hetq.am


Բայց Երևանում՝ Թումանյան փողոցում դեռ մնացել է մեկը՝ 60-ամյա Լյովա Գեւորգյանը մայրաքաղաք Երեւանի միակ կոշիկ փայլեցնողն է։Կոշիկ փայլեցնելու արհեստը, քաղաքային կյանք վերադարձնելու միտքը Թումանյան փողոցի՝ Խինկալիանոցի տիրոջինն էր։

 

Լուսանկարը` Վիկտորյա Միրոյանի

Լյովա Գեւորգյանը Խինկալիանոցի պահակն է, հիմա էլ հաճույքով ստանձնել է նաև կոշիկ մաքրողի աշխատանքը։

Տեղացիները համարյա թե չեն օգտվում այդ ծառայությունից՝ կաշկանդվում են, հիմնական հաճախորդները զբոսաշրջիկներն են, ովքեր հաճույքով են այցելում Լյովա պապիկին։


Հեղինակ` Վիկտորյա Միրոյան

















   

Comments