Երբ երևանցիներն ասում են «Россия»` խոսքը մեծ ճանապարհորդության մասին չէ,
այլ` ընդամենը մի քանի րոպեանոց: Խոսքը Երևանի մշակութային կարևոր կենտրոն «Ռոսիա»
կինոթատրոնի մասին է: Այն կառուցվել է 1974 թվականին:
Առաջին շենքն է Հայաստանում, որ կախովի առաստաղ ունի: Ռոսիան համարվել ու համարվում է Հին Երևանի ամենանորարարական նախագիծը:
Այս գլուխգործոցի հեղինակներն են ճարտարապետներ Հրաչ Պողոսյանը, Արթուր Թարխանյանը
ու Սպարտակ Խաչիկյանը:
Ճարտարապետներն ասում են, որ ստացան հենց այն ինչի մասին
երազում էին, ու միակ բանը,որ փոփոխվեց` հանգստյան սենյակի արտաքին պատն էր:
Պատը քանդվել էր, որպեսզի ԽՍՀՄ Կոմկուսի առաջին քարտուղար Բրեժնևը, ով վատառողջ էր` կարողանար հեշտությամբ մտնելկինոթատրոն: Բրեժնևը կինոթատրոնում
պետք է մասնակցեր Արևելյան Հայաստան-Ռուսաստան միավորման 150 ամյակը:
1990-ական թվականներին երկրի վիճակը ծանր էր և «Ռոսիան» վերածվեց առևտրի կենտրոնի:
Այժմ շենքը վերածվել է համանուն Rossia Mall-ի։
Արեգ Սերոբյան

Comments
Post a Comment