Այս նյութում կծանոթանաք «Կասկադ» համալիրի պատմության հետ






Կասկադ համալիրի գաղափարի նախահեղինակը ճարտարապետ  Ալեքսանդր Թամանյանն է: Նախագիծի հեղինակները՝ Ջիմ Թորոսյան, Սարգիս Գուրզադյան, Ասլան Մխիթարյան

Թամանյանը  ցանկանում էր միմյանց կապել քաղաքի հյուսիսային և կենտրոնական հատվածները։
Համալիրը կառուցվել է տրավերտին տեսակի սպիտակ քարից, որը ներդաշնակորեն համադրվում է շրջակա միջավայրի հետ:Կասկադ համալիրի գլխավոր գաղափարը ազգային վերածնունդը ներկայացնելն էր: Այդ գաղափարը իրականություն դարձնելու համար օգտագործվեցին ճարտարապետական ամենատարբեր ձևեր և գեղարվեստական արտահայտչամիջոցներ: Կասկադի կառուցման նպատակը ոչ միայն տարածքի բարեկարգումն էր, այլև այնպիսի համալիրի ստեղծումը, որն ունենար բազմաբնույթ կիրառություն:

Սրահները և ենթակառուցվածքները օգտագործվելու էին ցուցադրությունների և մշակութային տարբեր միջոցառումների համար: Սկզբնական նախագիծը հետագայում ենթարկվեց մի շարք փոփոխությունների, էական փոփոխություններ կատարվեցին հատկապես 1980 թվականին: Խորհրդային տարիներին Կասկադը պաշտոնական բացում չունեցավ, որովհետև սրահների ինտերյերներն անավարտ էին։
Կասկադ համալիրի շինարարութունը դադարեցվեց 1988թ․ Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի և 1991 թ․ Խարհրդային Միության փլուզման հետևանքով: Եվ կառուցումը նորից կյանք առավ, հաջորդած 7 տարիների ընթացքում։


Հեղինակը` հայտնի չէ


Կասկադ ոճի թորոսյանական ընկալումն իր մեջ ներառում էր Թամանյանի նախնական նախագիծը, բայց նաև լի էր նոր գաղափարներով՝ մոնումենտալ արտաքին աստիճանները, ներսի երկար շարժասանդուղքներով թունելը, բակերի և բացօթյա պարտեզների բարդ ցանցը՝ զարդարված հայոց հարուստ պատմության և մշակութային ժառանգության մոտիվները կրող բազմաթիվ զարդաքանդակներով։

Հուշահամալիրը հիմնովին վերանորոգվեց, իսկ դրա մեծ մասը լիովին վերափոխվեց` վերածվելով արվեստի կենտրոն։ Այժմ այն  գտնվում է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի Կենտրոն թաղամասում գտնվող Կասկադ համալիրում ։ Բացվել է 2009 թվականի նոյեմբերի 9-ին-ին։ Գաֆէսճեանի ժամանակակից արվեստի կենտրոնը  հիմնադրվել է ամերիկահայ գործարար Ջերարդ Գաֆէսճեանի կողմից։

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ցուցահանդեսները հիմնականում ներկայացնում են կենտրոնի հիմնադիր Ջերարդ Գաֆէսճեանի ժամանակակից արվեստի հարուստ հավաքածուն։Հավաքածուում ներկայացված են այնպիսի անվանի արվեստագետներ, ինչպես Դեյլ Չիհուլիի, Ֆեռնանդո Բոտերոյի, Ջենիֆեր Բարթլեթի, Դեյբիդ Բրոյեր-Վեյլի, Ջի Յոնգ Հոյի, Բարրի Ֆլանագանի, Ժաումե Պլենզայի, Ֆրանսուա Քսավիե Լալանի, Ջոանա Վասկոնսելոսի, Պիտեր Վոյտուկի և բազմաթիվ այլ անվանի արվեստագետների հանրահայտ ստեղծագործությունները։









Ալեքսանդր Թամանյանի հուշարձանը կառուցված է բազալտից  ու գրանիտից, բարձրությունը 3 մետր է։

Քարերը, որոնց հենվում է ճարտարապետը, խորհրդանշում են. ձախ կողմինը՝ հին ճարտարապետությունը, աջը՝ նոր ժամանակաշրջանի, իսկ ինքը՝ Թամանյանը, կամուրջ է գցում այդ երկու ժամանակաշրջանների միջև և նորագույն ճարտարապետության շնորհիվ կերտում մայրաքաղաքը։

Ալեքսանդր Թամանյանի հուշարձանի պատվանդանի աջ անկյունում գծագրված է Երևանի հատակագիծը, որի մոտ փորագրված է Թամանյանի մասին Եզիշե Չարենցի  հետևյալ տողը. «Նա տեսել է երևի արևային մի քաղաք»։


                                                                                                                  հեղինակը` Սոֆի Զարգարյան

Comments