Կերտել ոճ, թե՞ ենթարկվել նորաձևության՝ օրեցոր փոփոխվող պահանջների




Բարև բոլորին, իսկ ի՞նչ է  նորաձևությունը ձեզ համար:


Նորաձևությունն այնքան վաղուց է առաջացել, որ շատերն ասում են, որ այն ծնվել է մարդկության հետ միասին։ Ի դեպ նորաձևություն՝ mode, ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է ստեղծել կերպար։


Նորաձևությունը շատ կարճաժամկետ է, այն փոխվում է ամեն սեզոնին ու առիթով, այնքան արագ, որ վստահ կարող եմ ասել, որ հենց դու էլ  ունես շատ նոր ու հավես հագուստներ, որոնք գնել ես, բայց չես հասցրել կրել ու թիթիզանալ ընկերուհիներիդ մոտ:

Երևանում օրինակ հիմա` աշնանը,
փողոցներում տաք ամառային եղանակ է, բայց ընդամենը մի րոպե անց կարող է սկսել ուժեղ անձրև:

Ես ինքս ունեմ շատ գժոտ բլուզներ, որոնք ոչ մի կերպ չեմ կարողանում հագնել:


Իսկ քեզ հետաքրքում է՝ ի՞նչ տարբերություն կա նորաձևության ու ոճի մեջ։ Օրինակ շատ-շատ բլոգերներ ամեն օր վիճում են հենց այս հարցի շուրջ՝ «Կերտել քո սեփական ոճը, թե՞ ենթարկվել նորաձևության օրեցոր փոփոխվող պահանջներին»։


«Նորաձևությունն այն է, ինչ դու գնում ես, իսկ ոճը, այն՝ ինչ դու կերտում ես»։

Ինչպես ասում է հայտնի դիզայներ և նորաձևության գուրու Ռեյչել Զոուին՝ «Ոճն այն է, թե ով ես դու, երբ չես խոսում»։ Նորաձևությունը մեզ օրեցոր զարմացնում է իր յուրօրինակությամբ ու երբեմն՝ տարօրինակությամբ:


Օրինակ` դուք գիտեի՞ք, որ տղամարդիկ բարձրակրունկներ են  կրել, նույնիսկ մինչև կանանց կրելը: Բարձրակրունկ կոշիկները ստեղծված չեն եղել կանաց ավելի գայթակղիչ դարձնելու համար, այլ որպեսզի տղամարդիկ ձիավարության ժամանակ ձիուց ցած չընկնեն:
Կամ մեկ այլ տարօրինակ փաստ: Գիտեի՞ք, որ անձրևանոցն իրականում ստեղծվել է, ոչ թե անձրևից, այլ արևից պաշտպանվելու համար: Ի դեպ «Umbrella» լատիներեն բառ է, որի «umbra» արմատը նշանակում է «ստվեր»:
Կամ ասենք 1800 թվականից մինչև 1900 թվականները կարճ մազերով կանանց համարել են դավաճաններ, այն անհավատարմության խորհրդանիշ էր:  

Նմանատիպ փաստերը շատ-շատ են, ցանկության դեպքում այդ մասին մենք կխոսենք հավերժ, բայց իմ նյութը նորաձև երևանցիների մասին է:


Դուք նկատե՞լ էիք, որ երևանցիները վերջին տարիներին դարձել ենէ շատ նորաձև, գեղեցիկ, գժոտ ու հավես: Հատուկ այս նյութի համար, որպեսզի ապացուցեմ, որ երևանցիները շատ նորաձեւ են դարձել` զբոսնել եմ Երևանյան փողոցներով ու լուսանկարել տարբեր մարդկանց, անկախ սեռից ու տարիքից:

Իսկ դու, այո հենց դու, որ կարդում ես այս տողերը, քեզ համարու՞մ ես նորաձև, կարծում ես, եթե հանդիպեինք ես քեզ կնկարեի՞: Մինչ մտածում ես, կարող ես նայել իմ ֆոտոներից մի քանսը:
Իսկ երբևէ նկատե՞լ ես ուրիշների մոտ նորաձության ճակատագրական սխալներ: Ես գրեթե ամեն օր եմ տեսնում, օրինակ կանաչ պայուսակը չի սազում մանուշակագույն բլուզի հետ, կամ սպորտային հագուստը՝ բարձրակրունկ կոշիկների հետ։ Կամ ավելի հաճախ հանդիպող սխալներից, երբ հագնում են շատ թանկ, նորաոճ իրեր, բայց չկարողանալով միմյանց հետ համադրել, դառնում են «նորաձև աղետներ»:

Շատ հաճախ «նորաձևության հետևից ընկնելը»  բերում է ծայրահեղությունների և մենք, առանց գիտակցելու, դառնում ենք նրա գերիները։  

Եղեք մոդայիկ, հետևեք թրենդներին և երբեք մի մոռացեք, որ «Լինել նորաձև, դեռ չի նշանակում կորցնել սեփական յուրահատկությունը»։

Նյութի և նկարների հեղինակ`Սոնա Սարգսյան

Hello everyone, what is fashion for you? Fashion has long been born that many say that it was born with humanity. By the way, French means translating an image. Fashion is short-term, it's changing every season and occasion, so fast I can say for sure you've got many new and well-dressed clothes that you have bought, but you have not managed to wear and tailor your friends. In Yerevan, for example, it is hot summer in the streets in autumn, but in just one minute it may start with heavy rains. I have a lot of flaming blouses that I can not wear.

And what's the difference between fashion and style? For example, many bloggers are quarreling over this issue every day. "To build your own style or to be subjected to changing demands of fashion every day?" Fashion is what you go, and the style you build with it. As the famous designer and fashion guru Rachel Howe said. "The style is who you are without a speaker."

Fashion is surprisingly unique to us every day, with its uniqueness and sometimes
strange.

For example, you know that men wear
high heels up to women. High-heeled shoes were not
created to make women more attractive, so men would
not fall off the horse during riding.
Or another weird fact. Did you know that the umbrella
was really created, not from rains, but from the sun? By the way,
"Umbrella" is a Latin word, the umbra's root means "shadow"
Or say from 1800 to 1900 She was considered a traitor
to women with short hair, a symbol of her unfaithfulness.
And there are many similar facts, and if so,


we will talk about it forever, but my story is about
modern Yerevan residents.
You have noticed that in the last 4 years Yerevan residents have become very fashionable, beautiful, fierce and cheerful. I am special for this article to prove you that Yerevan residents are very fashionable - I am walking around the streets of Yerevan and photographing different people, regardless of gender and age. And you, yes you are the ones that read these lines, consider you stylish, I think if we met you would paint you.
While thinking, this can look a few examples of my pics. Have you ever noticed the fatal mistake of others?I see almost every day, for example, the green bag does not work with purple blues, or sportswear with high-heeled shoes or more common
mistakes when wearing expensive, stylish things, but failing to combine to become "fashionable disasters". Very often, "following the fashion" leads to extremes and we do not realize its captives. Be in fashionable, follow the trend and never forget that "Being stylized does not mean losing its own peculiarity."

Photo and material: Sona Sargsyan

Comments