Սյունե Սևադան ֆեյսբուքյան հայալեզու հարթակի ամենաակտիվ օգտատերերից է:Նրան կարդում են,հավանում կամ ոչ, երբեմն կիսվում:Եթե դուք իրեն գիտեք ապա կուզեք կարդալ նաև այս հարցազրույցը, իսկ եթե չգիտեք բայց հետաքրքրեց ծանոթացեք Սյունեյի Երևանին:
Ես Սյունեն եմ ու ես գիտեմ, որ քաղաքը նախ մարդիկ են, ու սիրելի է դառնում այն քաղաքը, որտեղ սիրելի մարդիկ ունես։
Երևանցին սիրել կարող մեկն է, հոգ տանել կարողացող մեկը։ Մարդ, որը զգում է, որ քաղաքն իրեն է պատկանում, ինքն էլ՝ քաղաքին։
Երևանում Չափ ու սահման չկա սիրո ու այլանդակելու համար՝ որքան էլ «համատեղ» չհնչի։ Ոմանք այն անսահման սիրում են, ոմանք՝ անվերջ այլանդակում։ Մնում է երկրորդներից հնարավորինս արագ ազատվել, կամ, ավելի լավ է՝ փոխել նրանց։
![]() |
| Լուսանկարը` Սյունե Սևադայի անձնական արխիվից |
Երևանում մարդիկ գերգեղեցիկ են երբ իրենց արածների համար «պատասխանատվություն են կրում», աղբ չեն նետում, ծաղիկներ չեն տրորում, խախտումներ չեն անում։ Այսպիսով քաղաքն էլ է գեղեցկանում, մարդիկ էլ։ Այլ գաղտնիք չկա, պետք է ուղղակի ուշադիր ու սրտացավ լինել։
Ամենակարևոր բառը որ ես լսել եմ՝ Քաղաքի մասին մի անգամ մեկն ասաց, որ այստեղ ավելի հեշտ է շնչում։ Գեղեցիկ էր։
Եթե հնարավորություն ունենայի մի բան ստեղծել երևանում` դա կլիներ շատ արդիական արվեստի կենտրոն՝ մեծ գրադարանով, ֆիլմերի սրահով, սրճարանով, թանգարանային բաժնով, համերգասրահով։
Զբոսաշրջիկը երևանում պետք է տեսնի քաղաք, որի մասին հոգ են տանում, որի ամեն միլիմետրը կարևոր է։
Սա երևանն է այստեղ դու ցույց ես տալիս քո դեմքը՝ ինչ էլ անես, ուր էլ գնաս։ Դրա համար վարվիր քաղաքի հետ այնպես, ինչպես տանդ հետ ես վարվում:


Comments
Post a Comment