Գումի շուկա


Երբևէ մտածե՞լ եք ուղղակի այցելել Գումի շուկա և զրուցել վաճառողնների հետ, մոտիկից ծանոթանալ նրանց առօրյաին: Մեր թմի անդամների մոտ ցանկություն առաջացավ շրջել շուկայով:Մենք խոսեցինք այնտեղ երկար տարիներ աշխատող վաճառականների հետր, շրջեցինք շուկայով և ծանոթացանք այնտեղի անցուդարձին:


   

Սովորաբար մարդիկ սկսել են աշխատել շուկայում կարիքից ելնելով և շատ են մտերմացել իրենց գործին։Աշխատակազմը գրեթե չի փոխվել, աշխատում են ընտանիքներով։Մեծ մասը այնտեղ աշխատում է արդեն 20-30 տարի և նույնիսկ հնարավորության դեպքում չէին փոխի իրենց աշխատանքը, անկախ նրանից թե ինչ պայմաններում են աշխատում:


 

Բաղադրատոմսերի մի մասը նրանք սովորել են տարեցներից և մայրիկներից, մի մասնել` ստեղծվել են տարիների ընթացքում։Հնարավորություն ունեցանք խոսել նաև Գում այցելած զբոսաշրջիկների հետ, նրանց մեծամասնությունը նախընտրում են այն ամենը ինչ պատրաստված է հայկական ծիրանից։ 


թե՛զբոսաշրջիկները, թե՛ տեղացիները շատ են սիրում և գնում սուջուխ, որի պատրաստման համար պահանջվում է ամենաքիչը 5 ժամ։ Երևանի շուկաները զբոսաշրջիկներին շատ են զարմացնում, դրանք քաղաքը դարձնում են էլ ավելի հայտնի արտերկրում և եկամտի մեծ աղբյուր են։

Տեքստի և նկարների հեղինակ ` Վիկտորյա Միրոյան:

Comments