Երևանի ամենանվիրյալ քաղաքացիներից մեկը, ով երբեք չի լքի Երևանը



Եթե սիրում եք զբոսնել Հյուսիսային պողոտայում կամ Օպերայում, ապա տեսած կլինեք Սասուն պապիկին` Երևանի ամենանվիրյալ մարդկանցից մեկին, ով օրվա մեծամասնությունը անց է կացնում Երևանի կենտրոնական փողոցներում , կերակրում է «Երևանցի» աղավնիներին, զրուցում զբոսաշրջիկների հետ և ժպիտ պարգևում երևանցիներին իր յուրօրինակ հայրենասիրական կերպարով: Սիրում է իր մայրաքաղաքը և ոչինչ չի փոխի իր օրը Երևանում անցկացնելու համար:

Սասուն պապիկը խոսակցության ժամանակ այնքան հետաքրքիր պատմություններ էր պատմու ու այնքան էմոցիաներով լի, խոսայցության վերջում էլ ասաց, որ անբացատրելի զգացողություններ ուներ հարցերին պատասխանելու ժամանակ: Միանգամից հարցերեց հետաքրքիր դեպքերի մասին , որ իր հետ երբևէ պատահել էր , Սասուն պապին այս ասածիս շատ կարճ ու կոնկրետ պատասխանեց.

Նկարը՝ հեղինակային

-Ամեն օր էլ ինձ համար հետաքրքիր է անցնում:
Ասաց , որ Երևանի միակ մարդն է, որ եռագույնով է ման գալիս ու հավելեց նաև, որ ինքը հասցե չունի՝ իր հասցեն Երևանն է: Չեք պատկերացնի այն էմոցիաների ու դրական լիցքերի տարափը, որը ես զգում էի խոսակցության ընթացքում: 

Ասաց, որ նույնիսկ աշխարհի բոլոր անգին գանձերի հետ չի փոխի իր Երևանյան զբոսանքի մեկ օրը:
Շատ ջանքերից հետո համոզեցի նրան, որ պատկերացնի թե Երևան քաղաքը գոյություն չունի ու թե որտե՞ղ կցանկանար ապրել, ասաց.

-Դե Գյումրին երևի, չնայած Հայաստանի բոլոր քաղաքներն էլ լավնեն , չեմ կարող առանձնացնել:

Պատմում էր թե ինչ լավ հարաբերությունների մեջ է զբոսաշրջիկների հետ ու, որ զբոսաշրջիկները գալով Երևան առաջինը իրեն են նկատում:
Չցանկացավ խոսել երևանում փոփոխությունների մասին , ասաց, որ ամեն ինչ իդեալական է:
Խոսքի մեջ անընդհատ նշում էր, որ այն մարդը ով իր քաղաքը չի սիրում Երևանցի կոչվելու իրավունք չունի: 

Նկարը՝ հեղինակային
Ամփոփելով իր խոսքը ասազ.
- Սա Երևանն է այստեղ դու չպետք է զգաս ինչորբանի կարիք:
Ճիշտն ասած այս նախադասությունը ինձ համար էլ էր մի փոքր անհասկանալի, բայց այս փոքր նախադաաությանը նա կարողացել է հաղորդել բազմակի իմաստներ: Եթե մտածես կհասկանաս ինքդ: 
Այսքանը մեր այսչափ հայրենասեր մեր հայրենակից` Սասուն պապիկից :





Հեղինակ՝ Կարինե Տերտերյան

Comments