Եթե Երևանյան ռոք լսող ես, պետք է որ իմանաս նրանց




Ո՞վ կմտածեր, որ նա ով ընդհանրապես կապ չի ունեցել երաժշտության հետ դարձել է մի ռոք խմբի անդամ (The pillows family): Մհերն էլ  երբեք չի մտածել որ իր կյանքը այսպես կդասավորվի, փոքր տարիքում երբեք չի մտածել երաժիշտ դառնալու մասին, բայց կյանքը անակնկալներ էր պատրաստել նրա համար: Այնպես որ պատրաստ եղիր կյանքի նման անակնկալներին, եթե նույնիսկ դա անհնարի է թվում:


Մհերը պատմեց.
Նկարը Մհերի facebook-յան էջից

-Մենք ընկերներով ստեղծել էինք խումբ և նպատակ ունեինք հանդես գալ տարբեր վայրերում և ձեռք բերեինք համբավ: Ես որոշեցի Գյումրուց տեղափոխվել Երևան: Բացի ինձնից բոլոր անդամները ապրում էին Երևանում, իսկ ես Գյումրում:

 Տանեցիներս ինձ խորհուրդ էին տալիս գնալ ԱՄՆ եղբորս մոտ ,բայց ես չէի ուզում ընկերներիս, խումբը թողնել, դրա համար մի օրվա մեջ որոշեցի գնալ Երևան:

Հուիլիսի 31-ն էր 2017թ. տանեցիներիս ասացի որ գնում եմ Երևան  ծրագրավորում սովորելու,  և նրանք համաձայնեցին, բայց իրականում ես եկա միայն ու միայն ընկերներիս հետ լինելու համար, և ինչպես որ ասացի, օգոստոսի 1ին 2017թ. ես վերցրեցի գումար, մի քանի շոր և տեղափողվեցի Երևան :
Նկարը` Մհերի facebook-յան էջից

Հերաքրքիր ու յուրօրինակ իր պատմությունը ավարտելուց հետո Մհերը սկսեց խեսել Երևանի մասին, թե ինչն է իրեն դուր գալիս և ինչը ոչ: Իրականում երկրի մայրաքաղաքի մասին կարծիք լսել երկրի հայրաքաղաքից եկած մարդուց կարծում եմ բավականին հետաքրքիր է:

Ասաց`

«Իմ կարծիքով ամեն մի քաղաք գեղեցիկ է իր պատմամշակութային կոթողներով, իսկ իմ Երևանում դրանք շատ քիչ են և պետք է երկար փնտրես գտնելու համար : Զբոսաշրջիկները Երևանում կարող են տեսնել հայերի ապրելակերպը: Ու շատ կցանկանամ, որ մյուս մարզերում ու քաղաքներում ևս զարգանա զբոսաշրջությունը»:

Ինչպես յուրքանչյուր ոք այնպես էլ պատմության հերոսը ազատության կողմնակից է և այն հարցին թե ինչ է առավելություններ ունի մեր քաղաքը նա կարճ ու կոնկրետ պատասխանեց,

-Սա Երևանն է այստեղ ես ազատ եմ :

Իրականում բոլորս էլ բազում դժգոհություններ ունենք մեր քաղաքի վրաբերյալ որոնցից ամենագլոբալը նշեց նաև Մհերը`

«Կցանկանայի դադարեցնել պատմական շենքերի քանդման գործընթացը :
Լինելով ռոք երաժիշտ շատ լավ գիտեմ որ Հայաստանում զարգացածր չէ երաժշտության այդ ճյուղը : Կզարգացնեի ամեն գնով, որ իմ նման ռոք երաժիշտները կարողանան ազատ զգալ իրենց սեփական հողի վրա»:
Լնելով ոչ լիովին Երևանցի Մհերը պատասխանեց նաև այն հարցին թե ով կարող է համարվել իսկական Երևանցի: Ասաց`

«Իմ կարծիքով իսկական երևանցին առաջին հերթին չաղտոտողն է :Եթե իսկապես սիրում ես քո քաղաքը պետք է առաջին հերթին մաքուր պահես այն ,որ նախ քեզ հաճելի լինի ապրել քո քաղաքում, երկրորդը զբոսաշրջիկներին : Ես Երևանցի չեմ բայց միևնույնն է փորձում եմ մաքուր պահել Երևանը»:



Հեղինակ` Կարինե Տերտերյան 







Comments