Ես երբեք չեմ մտածել, թե ինչ է ինձ համար Երևանը: Մի օր մտացեցի և հասկացա, որ Երևանն իմ համար կյանք է, քանի որ ես ծնվել ու մեծացել եմ այստեղ: Եթե նույնիկ գնամ էլ Երևանից, միևնույն է նա միշտ կմնա իմ համար աշխարհի ամենագեղեցիկ քաղաքը:
![]() |
| Կասկադը |
Իմ ծանոթներից մեկը` Գայանեն, չի ծնվել Երևանում, բայց իրեն համարում է լիարժեք երևանցի: Նա ասում է, որ երևանցի լինելու համար, պարտադիր չէ այստեղ ծնվել: Գայանեն պատմում էր, որ Երևանը հին, բայց նաև նոր քաղաք է: Չնայած Երևանում հիմա կան շատ նոր շենքեր, բայց նա չի կորցրել իր վարդագույն գույնը:
Ճիշտ է Երևանն ունի շատ առավելություններ, բայց ունի նաև մի քանի թերություն: Օրինակ` փողոցները մաքուր չեն, իսկ տրանսպորտի մեջ բոլորը խծկված են գնում:
![]() |
| Առնո Բաբաջանյանի արձանը |
![]() |
| Հյուսիսային պողոտա |
Շատերն են պատմում Երևանի փարթամ ու անծայրածիր այգիների մասին, բայց հիմա դրանք չկան։ Գայանեն ասում է՝ ավելի լավ կլիներ, եթե Երևանում ավելի շատ լինեին կանաչ տարածքները: Երևանի տեսարժան վայրերից Գայանեն առանձնացրեց Հանրապետության հրապարակը, Մատենադարանը, Կասկադը, Պատմության թանգարանը, Օպերան և Հաղթանակի զբոսայգին:
![]() |
| Կաակադը |
«Իմ ամենասիրելի տեղը Երևանում՝ Կասկադն է, մանավանդ երեկոյան ժամերին, երբ վառվում են վարդագույն քաղաքի բոլոր լույսերը», ասում է Գայանեն ու անպայման խորհուրդ տալիս գնալ այնտեղ:
Տեքստը և լուսանկարը Նանե Բեգլարյանի







Comments
Post a Comment