Սա Հայաստանի Հանրապետության հրապարակն է։ Այն կառուցվել է Երևանի հատակագծով։ Սովետական շրջանում կոչվել է նաև Լենինի հրապարակ, որում կանգնել է Լենինի արձանը, իսկ հետո՝ կիսանդրին։
Հանրապետության հրապարակը կազմված է 5 շենքից՝ Կառավարության 2 շենքերը, Արհեստակցական միությունների շենքը, Մարիոթ հյուրանոցը, թանգարանի շենքը: Ավելացնեմ, որ Մարիոթ հյուրանոցը ամենաթոփ հյուրանոցներից մեկն է Երևանում ու ամենաամենա դեմքերը, որ գալիս են Երևան, միշտ մնում են էնտեղ:
Կառավարության տան ճարտարապետը հենց Աալեքսանդր Թամանյանն է եղել, իսկ նրա մահից հետո հոր աշխատանքը ավարտին հասցրեց տղան՝ Գևորգ Թամանյանը: Կառավարության տները ծածկված են սպիտակ, իսկ մնացած շենքերը՝ վարդագույն տուֆով։
Մոռացա ասել, որ Երևանի 2800 ամյակին նվիրված Հրապարակի մոտ կառուցվում է շա՜տ սիրուն հրապարակ:Ինքը մի հատ մեծ գորգի ձևով է լինելու, որի ամեն յուրահատուկ նախշի վրա կան գունավոր շատրվաններ:

Ըհն, նայի, սիրու՞ն ա, չէ՞:

Ահա շատրվանների անիմացված տեսքը:

Զգացի՞ր տարբերությունը: Իրանք մենակ մի քիչ գույներով են տարբերվում:Իսկ էդ չհաշված, ահագին ավես ա ստացվել:Ես անհամբեր սպասում եմ, որ վերջացնեն շինարարությունը, որ գնամ ու հավես Ինստայի նկարներ անեմ (ձեզ էլ եմ խորհուրդ տալիս):

Զգացի՞ր տարբերությունը: Իրանք մենակ մի քիչ գույներով են տարբերվում:Իսկ էդ չհաշված, ահագին ավես ա ստացվել:Ես անհամբեր սպասում եմ, որ վերջացնեն շինարարությունը, որ գնամ ու հավես Ինստայի նկարներ անեմ (ձեզ էլ եմ խորհուրդ տալիս):
հրապարակում են նաև գտնվում երգող շատրվանները, որոնք հավես տրամադրությամբ են լցնում մարդկանց։ Վերջին տարիներին այդ
շատրվաններում ավելացվել են լուսային էֆֆեկտներ՝ նրանց ավելի գեղեցիկ դարձնելու համար։ Այստեղ կյանքը կենդանանում է ժամը 6-ից հետո:
Հրապարակ գնացի՞ր, երգող շատրվաններին նայեցի՞ր: Ժամանակն է հանգստանալու: Կարող ես այցելել Հրապարակում գտնվող սրճարաններից մեկը, օրինակ`Լայֆ կաֆեն (սրճարանների ամբողջ ցուցակը կարող եք տեսնել, մտնել այս լինքով http://urgnam.am/ )
հեղինակ`Էլինա Ջանազյան


Comments
Post a Comment