Կանաչ քաղաք





  Մեր քաղաքում կան շատ սիրուն այգիներ, որոնց մասին կարող է նույնիսկ դուք չիմանաք: Դրանք ավելի են գեղեցկացնում Երևանը: Ես շատ կցանկանայի, որ ամեն քայլափոխի այգի լիներ։ Նաև ասեմ, որ շատ հաճախ եմ զբոսնում մեր այգիներով, և շատ եմ սիրում դրանք, իսկ դու՞ք: Հիմա ես կպատմեմ ձեզ ամենահայտնի, կամ ուղղակի 3 այգիների մասին:


հայտնի այգին, որը բոլորիս ծանոթ և գրեթե սիրված` Կասկադն է: Այն կարծես Երևանի «7 հրաշալիքներ»-ից մեկը լինի: Այն ավելի գեղեցիկ է դառնում երեկոյան, մանավանդ երբ նայում ես քաղաքին Կասկադի աստիճաններից: Ես շա՜տ եմ սիրում Կասկադը: Կասկադը Երևանի իմ ամենասիրելի հատվածն է:

  Հիմա պատմեմ մի ուրիշ այգու՝ Թումանյանի կամ ուղղակի ասված Թումոյի այգու մասին։ Համաձայնվե՛ք, որ այդ այգին շատ գեղեցիկ է։ Այնտեղով զբոսնելիս ես հանգստություն եմ զգում, ասես դրախտում լինեմ։ Իմ կարծիքով այդ այգին սիրված է ,թե մեծերի, թե առավել ևս փոքրերի կոմից։


  Իսկ հիմա պատմեմ ձեզ իմ ամենասիրած այգիներից մեկի՝ Պրահայի մասին: Եթե զարմացաք, ասեմ, որ այն Արաբկիրում է: Այդ այգին, գրեթե ամեն տարի ավելի ու ավելի է գեղեցկանում: Ի դեպ ձեզ մի գաղտնիք ասեմ.ես սովորում եմ N51 դպրոցում, որը գտնվում է այգուն մոտ և ես ամեն օր տուն գնալիս այդ այգով զբոսնում եմ:


Comments