Այստեղ մենք ներկայացրել ենք 10 տեսարժան վայրեր Երևանում, որտեղ խորհուրդ ենք տալիս այցելել:


                             



Մեր քաղաքում չկան հոյակապ պալատներ, բայց կան բազում գեղեցիկ այգիներ, փողոցներ, հրապարակներ որոնք գերում են բոլորին իրենց հմայքով:1990-ական թվականներից հետո Երևանում վերականգնողական բազում աշխատանքներ են տարվել:Եվ հիմա արդյունքն արդեն նկատելի է, քաղաքը դարձել է զբոսաշրջկության հարուստ կենտրոն:

1.Կասկադ համալիր

Կասկադ համալիրի գաղափարի նախահեղինակը ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանն է:Համալիրում գտնվում են ցուցասրահներ, շատրվաններ, ծաղկանոցներ և հարթաքանդակներ։ Համալիրի վերևում գտնվում է Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակին նվիրված հուշարձան ։ Ներքևում՝ համալիրի առջևում Ալեքսանդր Թամանյանի արձանն է։ Նա ցանկանում էր միմյանց կապել քաղաքի հյուսիսային և կենտրոնական հատվածները` քաղաքի պատմականորեն բնակելի և մշակութային կենտրոնները, ջրվեժների ու պարտեզների հսկայական կանաչ տարածքով, որը պետք է «գահավիժեր» քաղաքի ամենաբարձր բլուրներից մեկից: Այս նախագիծը խորը մոռացության մատնվեց մինչև 1970-ականների վերջը, երբ այն կրկին կյանքի կոչվեց Երևանի գլխավոր ճարտարապետ Ջիմ Թորոսյանի կողմից:

Նկարը վերցված է Pinterest-ից 

2.Մատենադարան

Մատենադարան (կամ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան), հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոն, ձեռագրերի պահպանման աշխարհի ամենահարուստ կենտրոններից մեկը։ Ունի ձեռագրերի և միջնադարյան գրքերի աշխարհի ամենախոշոր հավաքածուներից մեկը։ Այստեղ պահպանվում են շուրջ 23000 ձեռագիր, հմայիլներ, պատառիկներ և 300 000 արխիվային փաստաթուղթ։ Հայերեն ձեռագիր մատյանների ամենախոշոր պահոցն է։ Այն ստեղծվել է 1921 թվականին՝ 5-րդ դարում ստեղծված Էջմիածնի մատենադարանի հիմքի վրա, և եղել է առաջին գիտահետազոտական հաստատությունը Հայաստանում։ Նախկինում այն կոչվել է Կուլտուր-պատմական ինստիտուտ։Մատենադարանը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային հիշողության ցանկում։ Այն այժմ համարվում է «ազգային հիշողության պահպանման և զարգացման ամենակարևոր վայրերից մեկը»

Նկարը վերցված է Pinterest-ից

3. Ծիծեռնակաբերդ

Ծիծեռնակաբերդ. հուշարձան նվիրված Հայոց Ցեղասպանության զոհերին` կառուցված Երևանում` համանուն բլրի վրա: Ամեն տարի ապրիլի 24-ին հարյուր հազարավոր հայեր և օտարազգիներ բարձրանում են այստեղ` հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականին Օսմանյան Կայսրության տարածքում թուրքական կառավարության իրագործած Հայոց Ցեղասպանության զոհերին: 1965-ին` Ցեղասպանության 50-րդ տարելիցին, Երևանում կազմակերպվեցին միլիոնանոց ցույցեր: Դրանց արդյունքում 1966-ին սկսվեց Ցեղասպանության հուշարձանի կառուցումը, ինչը ավարտվեց 1968-ին: Երևանում բազմաթիվ մարդիկ այցելում են Ծիծեռնակաբերդի հուշարձան և ծաղիկներ են դնում հավերժական կրակի մոտ:

Նկարը վերցված է Pinterest-ից

4.Հանրապետության հրապարակ

Երևանի սիրտը` Հանրապետության հրապարակը, ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի 1924-1936 թթ. նախագծած Երևանի գլխավոր հատակագծի հիմքն է: Ներկայումս հրապարակը ձվաձև է, որի հարևանությամբ կան` շատրվաններ և ջրավազան։ Հանրապետության հրապարակը ժամանակին կոչվել է Լենինի անունով: Հարավային մասում կանգնեցված է եղել վերջինիս արձանը, որը կազմաքանդվել է ԽՍՀՄ փլուզումից հետո։ Հրապարակը խորհրդային ճարտարապետության լավագույն համակառույցներից է։ 1970 թվականին հրապարակը Հայկական ԽՍՀ պետական մրցանակի է արժանացել։ Վերջին անգամ վերակառուցվել և բարեկարգվել է 2003-2004 թվականներին։

Նկարը վերցված է Pinterest-ից

5.Հյուսիսային պողոտա

Հյուսիսային պողոտա, փողոց Երևանի կենտրոնում։ Պողոտան իրար է կապում օպերայի շենքը և Հանրապետության հրապարակը։ Երկարությունը ավելի քան 500 մ է։ Պողոտայի կազմի մեջ մտնում են բնակարաններ, ռեստորաններ, խանութներ և գրասենյակներ։ Մինչ պողոտայի շինարարությունը սկսելը, տվյալ տարածքի պատմական շենք, շինությունները քանդվել են: Հյուսիսային պողոտայի առաջին ճարտարապետը Ալեքսանդր Թամանյանն է։ Հետագայում այն վերամշակվեց ճարտարապետ Ջիմ Թորոսյանի կողմից:

Նկարը վերցված է Pinterest-ից

6. Հայաստանի ազգային պատկերասրահ

Հայաստանի ազգային պատկերասրահ, Հայաստանի գլխավոր պատկերասրահը, գտնվում է Երևանի Հանրապետության հրապարակում։ Հայաստանի ազգային պատկերասրահը երկրի խոշորագույն գեղարվեստական թանգարանն է, որի 56 ցուցասրահներում ներկայացված հավաքածուն ընդհանուր պատկերացում է տալիս ազգային կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի պատմության մասին, ինչպես նաև ներկայացնում է արտասահմանյան երկրների արվեստը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը:

Նկարը վերցված է Pinterest-ից

7.Օպերայի և բալետի թատրոն

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը գտնվում է Հայաստանի մայրաքաղաք Երևանի սրտում։ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Հայաստանի Ազգային Օպերայի և Բալետի թատրոնը հիմնվել է 1933 թվականի հունվարի 20-ին։ Գլխավոր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի նախագիծը 1937 թվականին Փարիզում անցկացվող համաշխարհային ցուցահանդեսին արժանացել է ոսկե մեդալի։ Թատրոնը հիմնադրվել է 1930-ին, Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիայի մեծ դահլիճը գործում է 1963-ից։ 2002-ին կատարվել են վերանորոգման աշխատանքներ

Նկարը վերցված է Pinterest-ից

8. Մեգերյան կարպետ

«Մեգերյան կարպետ» ընկերությունը հիմնադրվել է 1917 թվականին Նյու Յորքում: Ի սկզբանե զբաղվել է նոր և անտիկ ձեռագործ գորգերի վերանորոգման և մշակման աշխատանքներով, ինչպես նաև ձեռագործ գորգերի առք ու վաճառքով: Մեգերյանների գերդաստանն ավելի քան չորս սերունդ զբաղվել է հին գորգերի վերականգնմամբ և նոր գորգերի արտադրությամբ: Մեգերյան գորգերից գտնվում են Անգլիայի թագուհու պալատում, Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Ֆրանսիայի, Չինաստանի, Եգիպտոսի, Բուլղարիայի, Շվեդիայի և այլ պետությունների նախագահական նստավայրերում, Սուրբ Ղազար կղզու եկեղեցու խորանում:

Նկարը վերցված է Pinterest-ից

9. Երևանի կոնյակի գործարան

Գործարանը քաղաքի գլխավոր սիմվոլներից է:Այստեղ է արտադրվում հանրահայտ <<Արարատ>> կոնյակը, ինչպես նաև ընդունվում են կոնյակի յուրօրինակ պատվերներ, ինպիսիններից են՝ «Հոբելյանական», «Դվին»,«Վասպուրական»,«Երևան»,«Նաիրի»,«Տոնական»,«Ընտիր»,«Արագած»,«Ախթամար»,«Արմենիա» ապրանքանիշները:Գործարան կարելի է գնալ զբոսանքի:


Նկարը վերցված է Pinterest-ից

10. Մայր Հայաստան հուշահամալիր

Մայր Հայաստան հուշահամալիր, հուշահամալիր Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում, կառուցվել է ի նշանավորումն ԽՍՀՄ-ի՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի։ներսից հայկական գմբեթավոր, եռահարկ եկեղեցի է և իր մանրամասներով հիշեցնում է Էջմիածնի Հռիփսիմե Տաճարը։ Հուշահամալիրը կառուցված է տարբեր երանգների սև տուֆով։ Նախշազարդ կամարներն ու խոյակները և պղնձե կոփածո դուռը մեծ շուք են հաղորդում կոթողին, իսկ 4 անկյունների բարձրադիր բաց պատշգամբներից երևում է մայրաքաղաքի ողջ համայնապատկերը։

                                                                 Նկարը վերցված է Pinterest-ից

Հեղինակ'Անժելա Աղաբեկյան

Comments